Ամանոր. Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹաթուլ Մանասերյանն ինչպես միշտ Ամանորն անցկացրել է իր ընտանիքի հետ Հայաստանում:
«Դա ընտանեկան տոն է և կարծում եմ ճիշտ է այն ընտանեկան միջավայրում անցկացնելը: Մեր ընտանիքը փոքր չէ և ընտանեկան գեղեցիկ ավանդույթ է մեկս մյուսին գեղեցիկ ու հաճելի անակնկալներ մատուցելն ու նվերներ տալը»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետն ասաց նաև, որ այս տոնը նաև լավ առիթ է տարին ամփոփելու և մտերիմներին այցելելու համար:
«Առաջին հերթին հոգածության և ուշադրության կարիք ունեցող հարազատներիս եմ այցելում՝ մեր մեծերին, ընկերներին, հարազատներին և կարծում եմ, որ այդ ավանդույթը միայն մեր ընտանիքինը չէ, այլ ազգային ավանդույթ է»,– ասում է Թ. Մանասերյանը:
Որպես Ամանորի մաղթանք նա ազգաբնակչությանը հոգու առողջություն, բոլոր փորձությունները դիմակայելու իմաստնություն ու լավատեսություն մաղթեց, վստահեցնելով, որ մարդն ինքն է իր ճակատագրի կերտողը և որքան էլ որ մեր երկրի ղեկավարներին հարգենք և ապավինենք, այնուամենայնիվ չպետք է դիտորդի դերում լինենք և կարողանանք տարվա ընթացքում օր առաջ մոտենալ մեզ համար բաղձալի Հայաստանին:
Արմինե Գրիգորյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



