«Ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանավայրից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է.
Մոսկվայում փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից, «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանավայրից։
Ինչպես հաղորդում է life.ru կայքը, կալանավայրում հավաքվել են Մառայի ընկերները, որոնցից մեկը ներկայացել է որպես կալանավորվածի եղբայր: Վերջինս ոստիկաններին է ներկայացրել տուգանքի վճարման անդորրագիրը, սակայն դրանց թվում անհրաժեշտ թուղթը չի եղել։ Հասկանալով, որ նրան բաց չեն թողնի, Մառան նստել է Mercedes-ը և փորձել փախչել, սակայն ոստիկանները վերադարձրել են նրան: Մառան ասել է, որ վատ է զգացել իրեն, այդ պատճառով էլ որոշել է հեռանալ։ Նրա հանդեպ նշանակվել է վարչական հետաքննություն։
Նշենք, որ Մառա Բաղադասարյանը 55 չվճարված տուգանքների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար դատապարտվել է 595 ժամ ուղղիչ աշխատանքնքների։





