Նախընտրական կերուխում` Արման Սահակյանի թամադայությամբ. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք արդեն գրել ենք, որ Աջափնյակ–Դավիթաշեն և դրանց հարող տարածքներում ՀՀԿ–ն որոշել է իր ռեյտինգային ցուցակում ընդգրկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին:
Արման Սահակյանն արդեն գործի է անցել: «Փաստի» տեղեկություններով` Ամանորի նախօրեին նա մեծ կերուխում է կազմակերպել` իբր Նոր տարվա առիթով: Եվ ո՞ւմ է հրավիրել: Աջափնյակի տարածքի իր բոլոր հարևաններին: Անգամ նրանց, ում մինչ այդ երբեք չէր բարևում ու չէր ճանաչում: Իհարկե, քրիստոնեական սիրուց դրդված չէր դա արել, այլ իր և ՀՀԿ–ի համար առաջիկա ընտրություններում ձայներ հավաքելու մտադրությամբ:
Ասում են, թե ոմանք մերժել են այդ հրավերը: Բայց հիմնականում հրավիրվածները սիրով մասնակցել են ուտուշ–խմուշին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



