Մադլեն Օլբրայթին ու Ջոն Քերիին մտահոգում են Դոնալդ Թրամփի թվիթները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից twitter–ի ակտիվ գործածումը։ Նա նաեւ կասկած է հայտնել Թրամփի հռչակած «Ամերիկան առաջնահերթ» կարգախոսի կապակցությամբ։ «Ես կփորձեմ քաղաքավարի լինել։ Կասեմ, որ ինձ շատ են մտահոգում այդ թվիթները ու ընդհանուր առմամբ վերջին մեսիջները»,- նշել է Օլբրայթը։
Աղբյուրի խոսքով, հեռացող պետքարտուղար Ջոն Քերին էլ է խոստովանել, ո Թրամփի «թվիթները խնդիր են»։ «Եթե քաղքականությունը կառուցվում է Twitter–յան 140 նիշերով, ընդ որում շրջանցելով պատասխանատվության ողջամիտ սահմանները, ու մարդկանց դա չի մտահոգում, ուրեմն դա մեզ համար խնդիր է»,- ասել է Քերին։
Օլբրայթը քննադատել է նաեւ «Ամերիկան առաջնահերթ» սկզբունքի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը։ Նրա խոսքով այդ սկզբունքը հիշեցնում է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հայտարարությունը «ամերիկյան ազգի անփոխարինելության մասին»։ Օլբրայթը նաեւ հասկացրել է, որ «թվիթները» արտաքին քաղաքականության արդյունավետ գործիք չի համարում։



