Չինաստանում ավելի քան 1․4 հազար տարվա դամբարան են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնագետները Չինաստանի Խունան նահանգում մի հին դամբարան են գտել ՝ որմնանկարներով։ Դամբարանը կարող է ավելի քան 1․4 հազար տարվա վաղեմություն ունենալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գիտնականների խոսքով, դամբարանի լայնությունը կազմում է երկու մետր, իսկ երկարությունը՝ 14 մետր։ Պատին հնագետները հայտնաբերել են գունավոր որմնանկար, որի վրա պատկերված են երկու կին՝ նույնատեսակ երկար հագուստներով ու բաց ուսերով։
Դամբարանը գտել են Չենժոու քաղաքի մոտ։ Ենթադրաբար այն պատկանում է Հյուսիսային ու Հարավային տոհմերի դարաշրջանին, այսինքն 420-589 թթ․։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



