Ստամբուլում առատ ձյան պատճառով մզկիթի տանիքին կից ծածկը փլվել է նամազ անող հավատացյալների վրա, կա մեկ զոհ և 10 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)
ՖՈՏՈՍտամբուլում առատ ձյան պատճառով Բաքըրքյոյ շրջանի մզկիթներից մեկի տանիքին կից արտաքին ծածկը փլուզվել է նամազ անող հավատացյալների վրա, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` պատահարի հետևանքով կա մեկ զոհ և 10 վիրավոր:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ մեխանիկական ծածկը պետք է փակ լիներ ձյան տեղումների ընթացքում և դժբախտ պատահարը տեխնիկական սխալի հետևանք է: Հայտնի է, որ Բաքըրքյոյի բնակիչները ոչ մեկ անգամ են զգուշացրել մզկիթի հոգևորականին եղանակային վատ պայմանների պատճառով փակել ծածկը:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



