Հալեպում ռուս սակրավորները մեկուկես հեկտար տարածք են ականազերծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս սակրավորները զինյալներից ազատագրված Հալեպում մաքրել են 1,5 հազար հեկտար տարածք՝ վնասազերծելով ավելի քան 23 հազար պարթյունավտանգ առարկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Հալեպի ընդհանուր տարածքը, դատելով բաց աղբյուրներից, կազմում Է շուրջ 190 քառակուսի կիլոմետր (19 հազար հեկտար):
«Այսօրվա դրությամբ, ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները միայն Հալեպում ավելի քան 1,5 հազար հեկտար տարածքում հայտնաբերել եւ վնասազերծել են 23 հազարից ավելի պայթյունավտանգ առարկաներ»,-ասել Է գեներալը՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության՝ հունվարի 10-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



