Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎենեսուելայի խորհրդարանը հավանություն Է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Comercio հեռուստաալիքը:
Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» Է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել Է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել Է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել Է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ Է կրում եւ իրավաբանական ուժ չունի:
Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել Է TeleSur հեռուստաալիքը:
«Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում Է 2019 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



