Քիմ Քարդաշյանի պսորիազը դեմքին է տարածվել (լուսանկարներ)
ՖՈՏՈ36-ամյա Քիմ Քարդաշյանի հիվանդությունը սկսել է զարգանալ և ժամանակի ընթացքում այն ծածկել է նրա մարմնի մակերեսի մեծամասնությունը: Այժմ հայտնի աստղի պսորիազը (մաշկային քրոնիկական, կրկնվող, ոչ վարակիչ հիվանդություն, քոր, քոս) տարածվել է նաև դեմքի վրա: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Աստղի վիճակը վատացել է իր անձնական կյանքում տեղի ունեցած անախորժությունների պատճառով: Խոսքը Փարիզում տեղի ունեցած կողոպուտի և Քանյե Ուեսթի՝ դրան հաջորդող նյարդային վիճակի մասին է, ինչպես նաև ամուսնալուծության մասին բազմաթիվ շշուկների:
Լուրով այն մասին, որ այժմ պսորիազը տարածվել է նաև դեմքին, Քիմը կիսվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի եթերներից մեկի ընթացքում: Հիվանդությունը նա ժառանգել է մորից՝ Քրիս Ջեններից, ում մոտ դեռևս 2010 թվականին են պսորիազ ախտորոշել:




1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



