Ֆրանսիացիների մեծամասնությունը Մակրոնին գերադասել Է աջ կենտրոնամետ Ֆիյոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի բնակիչների ավելի քան 50 տոկոսն այն կարծիքին Է, որ անկախ թեկնածու Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ավելի լավ նախագահ կլինի, քան աջ կենտրոնամետներից թեկնածու նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Odoxa ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:
Հարցման տվյալներով, դրա մասնակիցների 57 տոկոսը «վատ կարծիք» ունի Ֆիյոնի մասին: Այսպիսով, նախկին վարչապետն անցյալ տարվա նոյեմբերից կորցրել Է ժողովրդականության 12 տոկոսը: Նաեւ հարցվածներին առաջարկել են ընտրություն կատարել Ֆիյոնի եւ տարբեր կուսակցություններից նախագահի պաշտոնի մյուս թեկնածուների միջեւ:
Հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների 55 տոկոսը Մակրոնին գերադասել Է Ֆիյոնից: Սակայն Ֆիյոնի եւ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի միջեւ ընտրություն կատարելիս մեծամասնությունը (64 տոկոսը) նախապատվությունը տալիս Է Ֆիյոնին: Ֆրանսուա Օլանդի կառավարությունում վարչապետի պաշտոնը թողած Մանուել Վալսի եւ Ֆիյոնի միջեւ ձայները բաժանվել են հավասարապես՝ 49 տոկոսը պաշտպանում Է Ֆիյոնին եւ 48 տոկոսը՝ Վալսին:
Այնուամենայնիվ, Kantar Sofres one point-ի հարցման տվյալներով՝ Վալսը, որը, ինչպես կանխատեսվում Է, կշահի փրայմերիզները, որոնց առաջին փուլը կկայանա հունվարի 22-ին, հավանաբար, Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրին կզիջի երկրորդ փուլում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



