Ռոնալդու. Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր խաղալու եմ MLS-ում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը մտադիր է դա անել MLS-ում:
«ԱՄՆ-ը հրաշալի երկիր է: Այնտեղ մարդիկ ունեն համապատասխան մտածելակերպ եւ պայմաններ ֆուտբոլի համար: Այնտեղ հնարավոր ամեն ինչ անում են ֆուտբոլի համար: Եթե կարողանամ խթանել այդ երկրում ֆուտբոլի զարգացմանը, ապա կցանկանամ օգտակար լինել: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր կսկսեմ խաղալ MLS-ում»,- 30-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Վերջերս նա 18.5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ բնակարան էր գնել Նյու Յորքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



