Օբաման պատմել է նախագահի պաշտոնում իր ընդունած ամենադժվարին որոշման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է, որ 2009 թվականի վերջին Աֆղանստան լրացուցիչ զորակազմ ուղարկելը եղել Է «իր ընդունած ամենադժվարին որոշումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենադժվարին որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելիս, երբ կարգադրեցի եւս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան, մինչդեռ ցանկանում Էի վերջ դնել այլ երկրներում ամերիկացի զինվորականների ընդգրկուն ներկայությանը»,- ասել Է նա:
Պետության ղեկավարը հիշեցրել Է, որ միշտ Էլ սխալ Է համարել ԱՄՆ-ի ռազմարշավն Իրաքում եւ գտնում Էր, որ ուշադրությունը հարկավոր Է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա: «Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում Էր, որովհետեւ այն ժամանակ «Թալիբանն» զգալիորեն ուժեղացել Էր»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



