Բրիտանիայի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ է անցկացրել Թրամփի խորհրդականների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Նյու Յորք եւ հանդիպումներ անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք հանգուցային խորհրդականների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, մասնավորապես, Ջոնսոնը հանդիպում Է ունեցել Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եւ ապագա վարչակազմի գլխավոր ստրատեգ Սթիվ Բենո նի հետ:
Ֆորին օֆիսը հայտնել Է, որ քննարկված թեմաների թվում Էր ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը Սիրիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ, եւ որ քննարկումը եղել Է «դրական ու անկեղծ»:
Հունվարի 8-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ ուրախ կլինի գարնանը հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



