Ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի օդանավակայաններում ավելի քան 800 չվերթ է չեղարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը 610 ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ձյան ուժգին տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ կապված չվերթների չեղարկման հետ՝ 5900 ավիաուղևորներ տեղաբաշխվել են հյուրանոցներում։ Մոտ 20 հազար ուղևորների Աթաթուրքի օդանավակայանում ապահովվել են սննդով։
Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է Pegasus Airlines-ի 192 չվերթ։
Ձյան տեղումները բացասաբար են ազդել մեգապոլսի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա։ Ձյան ծածկույթի հաստությունը մի շարք շրջաններում հասել է 40 սմ-ի։
Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։ Ճանապարհների մերկասառույցը դարձել է բազմաթիվ վթարների պատճառ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



