Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:
Նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:
Դատախազության տեղեկությունների համաձայն` հինգերորդ ձերբակալվածն ըննդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստն է, ով ղեկավարել է Իզմիրի Ռուշտու Ունսալա ոստիկանական դպրոցի ուսանողներին, ովքեր եղել են կազմակերպության կողմնակիցները:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



