
Պուտինը ձկնորսների հետ քննարկել է ձկնապուրի բաղադրատոմսերը (ֆոտո)
ՖՈՏՈ
2017-ն անցած տարվանից լավն է լինելու։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովգորոդի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ։ «Առանց ձեր աջակցության ոչ մի հաջողություն չի կարող լինել»,- շեշտել է Պուտինը։
Նախագահը ձկնորսների հետ քննարկել է ձկնապուրի պատրաստման բաղադրատոմսերը, նաեւ մի քանի զվարճալի ձկնորսական պատմություն լսել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ձկնորսները Պուտինին հրավիրել են գարնանային ձկնորսության։ «Հիմա ի՞նչ, պատրաստվենք գարնանային ձկնորսությա՞նը»,- ասել է Պուտինը։





















































