Բաղդադ այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետը փորձել է արդարացնել Իրաքի տարածքի մի մասի բռնազավթումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 7-8-ին Իրաք այցի օրակարգում ներառելու է իրաքյան տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հարձակումները կանխելու հարցը:
«Թուրքիայի ձայնը» պետական ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Յըլդըրըմը նշել է, որ Իրաք իր այցի հիմնական նպատակը Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական համագործակցության ամրապնդումն է, փոխադարձ ներդրումների խթանումն ու առեւտրի զարգացումը:
Թուրք պաշտոնյան նաեւ փորձել է արդարացնել Իրաքի հանդեպ Անկարայի քաղաքականությունը. նա պնդել է, որ Իրաքում «Թուրքիայի ռազմական ներկայությունն ուղղված չէ այդ երկրի ինքնիշխանության դեմ, եւ որ այցի ընթացքում այդ թեման նույնպես շոշափվելու է»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



