ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսը երկու պալատների նիստերի արդյունքում հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Բազմիցս բողոքներ են հնչել ընտրությունների արդյունքների դեմ՝ «ռուսական միջամտության» պատճառաբանությամբ, սակայն Սենատում նախագահող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մերժել է այդ բողոքները:
Բողոքողները մատնանշել են «ձայների զանգվածային ճնշման» մասին՝ նկատի ունենալով ընտրողների գրանցման մասին օրենքները, որոնք, դեմոկրատների կարծիքով, խոչընդոտում են էթնիկ-ռասայական փոքրամասնությունների եւ բնակչության աղքատ շերտերի կամարտահայտությանը:
Թրամփը հավաքել է ընտրիչների 304 ձայները՝ Քլինթոնի 227 ձայնի դիմաց, չնայած համաժողովրդական քվեարկության արդյունքում Քլինթոնին պարտվել է ընտրողների շուրջ 3 մլն ձայնով:
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը նախանշված է հունվարի 20-ին:



