Հրաձգություն Վոլգոգրադում ՝ երկու հայ է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ պատահար է տեղի ունեցել վաղ առավոտյան ՝ Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում ՝ Կաչինսկի շուկայի մոտ։ Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում LifeNews–ի աղբյուրը՝ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Հենց նա էլ, նախնական տվյալներով, ատրճանակից կրակ է բացել հարձակվողների վրա։
Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, վեցը ՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22 ամյա Արմեն Եղիազարյանն է . նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24 ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք։
Տվյալ փաստով Ռուսաստանի դաշնության քննչական կոմիտեի Վոլգոգրադի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՝ «Սպանություն», «Ավելի քան երկու մարդու նկատմամբ մահափորձ» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն » հոդվածներով։



