Էրդողան. Ահաբեկիչները չեն կարողանա թուլացնել պետությունն ու պառակտել հասարակությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱհաբեկիչները չեն կարող վախեցնել թուրք ժողովրդին, թուլացնել պետությունն ու պառակտել հասարակությանը: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Twitter սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում:
«Վճռականորեն դատապարտում եմ Իզմիրի ահաբեկչությունը: Ցավակցում եմ ոստիկանության աշխատակցի ընտանիքին եւ մտերիմներին, որի հերոսության շնորհիվ մեծ ողբերգություն է կանխվել: Մենք կկանխենք թուրք ժողովրդին վախեցնելու, պետությունը թուլացնելու եւ հասարակությանը պառակտելու ցանկացած փորձ: Նման հարձակումները միայն ամրապնդում են անվտանգության ուժերի վճռականությունն ու ժողովրդի միասնականությունը»,- նշել է Էրդողանը, որը, սակայն, շարունակում է կորցնել երկրում տիրող իրադրության վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իզմիրում իրականացված հերթական ահաբեկչության հետեւանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից:



