Ռուս հայտնի դերասանուհին փորձել է ինքնասպան լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս դերասանուհի Անաստասիա Եգորովան հիվանդանոց է տեղափոխվել դեղամիջոցների գերդոզավորման հետեւանքով:
29-ամյա դերասանուհի Անաստասիա Եգորովային, որը «Ունիվեր» սերիալում Պոլինայի դերն է կատարում, անգիտակից վիճակում գտել են նրա բնակարանում: Նախնական տվյալներով, դերասանուհին թունավորվել էր դեղամիջոցներով:
Հայտնում են, որ Եգորովան նոշպայի ու դիկլոֆենակի մեծ չափաբաժին է ընդունել, ինչպես նաեւ ոգելից խմիչք օգտագործել։
Եգորովայի ընկերուհու կարծիքով, նման արարքի պատճառ կարող էր լինել Անաստասիայի վեճը իր սիրեցյալի՝ Սեմյոն Ֆրոլովի հետ, որը «Дом 2» շոուի մասնակիցներից է: Դերասանուհին չէր ուզում, որ նա նախագիծ վերադառնա, ու այդ պատճառով նրանք վիճել էին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



