Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ անել Ամանորից մնացած սնունդը և ի՞նչ ուտել տոներից հետո. դիետոլոգի խորհուրդները

ԼԱՅՖ

«Ամանորյա սեղանին այլևս ոչինչ չի մնացել, որը կարելի է ուտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

Արդեն հունվարի 6-ն է, ու, եթե հաշվի առնենք, որ մարդիկ դեկտեմբերի 30-ին, 31-ին են սկսում պատրաստությունները, ապա, ըստ նրա, գրեթե ոչինչ սեղանին չի մնացել, որը կարելի է ուտել. «Բոլոր պատրաստված մսեղենը, ձուկը, աղցանները, անգամ առաջին երկու օրվանից հետո արդեն ուտելու չեն, հիմա ընդհանրապես չի կարելի ուտել։ Որպեսզի խուսափեք թունավորումներից, լավ կլինի՝ այսօր արդեն թարմ ուտելիքներ պատրաստել, իսկ մնացած ամեն ինչը բաժին տալ շունիկներին»։

Մենք դիետոլոգից հետաքրքրվեցինք, թե այդ սնունդը, բացի «շունիկներին տալուց», ի՞նչ կարող են անել մարդիկ: Օրինակ, խոզի բուդը, որը գրեթե բոլորի տան սեղաններին կա, միշտ մնում է։ Ի պատասխան՝ Լ. Այվազյանն ասաց. «Խոզի միսը համարվում է ծանր ճարպեր ունեցող միս, և առողջության համար շատ վտանգավոր է մի քանի օր շարունակ մի քանի ժամ սեղանի վրա պահել, այնպես որ, բացարձակ խորհուրդ չեմ տալիս 5-րդ օրն այդ սնունդը փորձել։ Գուցե շատերն ասեն՝ մենք միշտ էլ այդպես ենք արել, բայց մի օր բախտները չի բերի, ու ավելի լավ է ռիսկի չդիմել»։

Մեր այն դիտարկմանը, թե այդ խոզի բուդը, որ մնում է, շատերը կտրատում և տապակում են, դիետոլոգն այսպես արձագանքեց. «Հերիք չի՝ ինքը կալորիական միս է համարվում, մի հատ էլ նրա վրա ճարպ են ավելացնում և տապակում։ Արդեն ուտելու չէ դա։ Հենց առաջին օրն էլ, եթե 5-6 ժամ մնացել է սեղանի վրա, արդեն ուտելու չէ, ուր մնաց 5-րդ օրը, որ այդքան ժամանակ մնացել է սեղաններին ու սառնարանում չի դրվել։ Եթե դա սառնարանում դրվեր, ու միայն ուտելուց բերեին սեղաններին դնեին, դա ուրիշ կլիներ, բայց մենք բոլորս գիտենք, որ շատերի տներում դա առավոտվանից սեղաններին դրված է և երեկոյան ուշ նոր հավաքում են սեղանները, և այդքան ժամանակ այդ ուտեստները մնում են սեղաններին։ Մայոնեզով լցոնված աղցանները 3-4 ժամից ավելի չի կարելի պահել, թթվասերով լցոնված աղցանները հաջորդ օրն անգամ ուտել չի լինի, ուր մնաց՝ 5-րդ օրը»։

Խոսելով տոներից հետո օրգանիզմը մաքրելու մասին՝ Լ. Այվազյանն ասաց, որ ճիշտ կլինի նախ անցնել սովորական սննդակարգին։ Նրա խոսքով՝  իրենք խորհուրդ են տալիս մի քանի օր շարունակ գերծանրաբեռնված, հիպերկալորիական ուտեստներ ուտելուց հետո ոչ թե բեռնաթափման օրեր անել,  այլ անցնել իրենց սովորական սննդակարգին։

«Բոլորը կարծում են, որ Նոր տարուց հետո կարելի է շատ խիստ դիետաներ պահել, բեռնաթափման օրեր պահել, որպեսզի օրգանիզմը բեռաթափվի և լավ լինի, բայց դա թյուր կարծիք է։ Օրգանիզմի համար ավելի քիչ սթրես է, եթե հենց շատ ուտելուց հետո մի որոշ ժամանակ անցնեն իրենց սովոր սննդակարգին, հետո նոր մտածեն դիետաների, բեռնաթափումների մասին։ Այսինքն՝ չի կարելի շատ ակտիվ ուտելուց հետո միանգամից սովի մատնել օրգանիզմը և շատ խիստ դիետաներ պահել, դա ամենասխալ բանը կլինի հիմա։ Խորհուրդ կտամ՝ քանի արձակուրդներ են, գոնե շատ ակտիվ անցկացնել արձակուրդների մնացած մասը, որովհետև այս մի քանի տոնական օրերին բոլորը նստակյաց են եղել, լավ կլինի ավելի շատ շարժվելով և էներգիա ծախսելով՝ այդ նյութափոխանակությունն արագացնել և  գերծանրաբեռնվածությունից դուրս գալ»,- նշեց դիետոլոգը։

Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին թունավորման դեպքեր չեն եղել։

Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ