Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորոսկոպի ո՞ր նշաններին ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2017-ին

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերին սպասվում է բավականին հանգիստ տարի, սակայն հարկավոր չէ նախանձել նրանց, ում կյանքը կարող է միանգամից շրջադարձայնորեն փոխվել: Ձեր էներգիայի շնորհիվ դուք կհասնեք ձեր նպատակներին: Գուցե ձեզ թվա, որ ձեր ջանքերն ապարդյուն են, սակայն մի՛ հուսահատվեք, շարունակե՛ք աշխատել և դուք առատորեն կվարձատրվեք: Խորհուրդ է տրվում 2017-ի նպատակների ցուցակ կազմել, այսպես ավելի հեշտ կլինի աշխատել դրանց իրագործման ուղղությամբ:

Ցուլ

Հրե Աքաղաղի տարին Ցլերի համար կլինի բուռն էմոցիաներով լի: Ձեզ դժվար կլինի զսպել զգացմունքները հակառակ սեռի նկատմամբ, ինչը հետագայում կհանգեցնի ոչ այդքան ցանկալի արդյունքի և հետևանքների: Դրանից խուսափելու համար հարկավոր է ականջ դնել ոչ միայն ձեր ներքին ինտուիցիային, այլև բանականության ձայնին:

Երկվորյակներ

2017-ը Երկվորյակների համար լի է լինելու նոր, հոտաքրքիր և անգամ ճակատագրական հանդիպումներով: Դուք հրաշալի կերպով կկողմնորոշվեք ընտրություն կատարելիս թե՛ կարիերային և թե՛ անձնական կյանքին վերաբերվող հարցերում: Սիրային հարաբերություններում խորհուրդ է տրվում լսել ներքին ձայնին: Եթե ինչ-որ մեկին սկսեք համակրել, ապա երկրորդ պլան նետե՛ք բանականությունը և լսե՛ք ձեր սրտին:

Խեցգետին

Չնայած դուք երազում եք հանգիստ և հավասարակշռված կյանքի մասին՝ 2017-ը ձեզ բազմիցս կգցի անակնկալ և անսպասելի իրավիճակների մեջ: Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա և դուք կհաստատեք այդ բաղձալի հանգստությունը: Մի՛ հուսահատվեք, եթե ինչ-որ բան ձեր նախանշածի պես չդասավորվի, ճակատագիրը ձեզ համար էլ ավելի լավն է նախատեսել:

Առյուծ

Հրե Աքաղաղի տարում Առյուծները, ավելի քան սովորաբար, լինելու են բոլորի ուշադրության կենտրոնում:  Սա ձեզ կօգնի ճիշտ կապեր հաստատել և հասնել ցանկալիին: Սակայն հարկավոր է ուշադիր լինել. շատերը կփորձեն ձեզ շողոքորթել: Նրանք կարող են ձեր վարկաբեկել, ուստի հեռու մնացեք նման մարդկանցից: Բոլոր փոփոխությունները լինելու են սահուն և կանխատեսելի, այսպիսով, երազանքներ պահեք, մասշտաբային նպատակներ դրեք ձեր առջև և անցեք դրանց իրագործմանը:

Կույս

2017-ը որոշակի շտկումներ կմտցնի ձեր կյանք: Մի՛ զարմացեք, եթե սովորական այցը խանութ դառնա ճակատագրական հանդիպման վայր, ուր դուք կգտնեք ձեր երկրորդ կեսին: Սակայն եթե դուք շարունակ նյարդայնանաք, որ ձեր պլանները խախտվում են, ապա դուք հաջողության չեք հասնի: Աստղերը ձեզ հետ կապված իրենց  պլաններն ունեն և հարկավոր չէ նրանց խանգարել:

Կշեռք

Կշեռքների մոտ մեծ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում: Ձեր բաց, թեթև և կեսուրախ բնույթը ձեր կողմ կգրավի հետաքրքիր մարդկանց, որոնցից դուք կընտրեք ձեր երկրորդ կեսին: Սակայն անձնական կյանքի բուռն զարգացումները կխանգարեն ձեր կարիերային, բավականին դժվար կլինի մասնագիտական առաջխաղացում ունենալը:

Կարիճ

Հրե Աքաղաղի տարում դուք բազմաթիվ հնարավորություններ կունենաք կարիերայի աճ ունենալու և ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար: Աշխատանքն իր հունով կընթանա և այն իրավիճակներում, որտեղ ուրիշները անկարող կլինեն հարցին լուծում տալ, դուք հեշտությամբ կարգի կբերեք ամեն ինչ: Իսկ այ մոտիկ համարվող մարդկանց վստահելու հարցում հարկավոր է զգույշ լինել և նրանց ամեն ինչ չպատմել, չէ՞ որ միայն մոտիկները կարող են հարվածել ձեր թույլ կողմերին:

Աղեղնավոր

2017-ում ձեր մեջ կարող են ի հայտ գալ այնպիսի տաղանդներ, որոնց մասին դուք անգամ պատկերացում չունեիք: Հենց դրանք ձեզ կօգնեն հասնել հաջողության և ձեր նպատակներն ի կատար ածել: Հարկավոր չէ անհանգստանալ փոփոխությունների մասին, քանի որ ցանկացած նոր բան իր հետ բերում է նոր զգացողություններ և կեսափորձ:

Այծեղջյուր

2017-ում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը ամեն բան ոտքից գլուխ կշրջի: Այդ ամենի պատճառը ձեր էմոցիաներն են, որոնք այս տարի վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ են: Որպեսզի ամեն ինչ չփչացնեք, հարկավոր է ուշադիր լինել, թե ում եք ընդունում ձեր շրջապատ և մի բան ասելուց կամ անելուց առաջ մի լավ մտածեք: ‹‹Յոթ անգամ չափի՛ր, մեկ՝ կտրի՛ր›› ասացվածքը ձեզ համար 2017-ի կարգախոսը պետք է լինի:

Ջրհոս

Հրե Աքաղաղի տարին ձեզ բազմաթիվ հնարավորություններ կընձեռի ձեր ամենանվիրական ցանկություններն իրագործելու համար, ավելին, դուք անգամ ջանք չեք թափի ցանկալիին հասնելու համար: Պարզապես հարկավոր է ուշադիր լինել և պահը ձեռքից բաց չթողնել: Հարկավոր է հիշել նաև հաստատված կանոնների մասին, քանի որ նպատակին հասնելու ճանապարհին, ձեզ մոտ կարող է թույլատրելիի սահմանն անցնելու ցանկություն առաջանալ: Պարզապես վստահ եղեք ձեր ուժերի և մտերիմերի աջակցության վրա:

Ձկներ

Որքան էլ չփորձեք մանրակրկտորեն գծել ձեր պլանները, ճակատագիրը միանշանակ իր ուղղումները կկատարի: Սակայն հարկավոր չէ հուսահատվել, քաջությամբ ընդունեք ճակատագրի կողմից նախապատրաստած փոփոխությունները և կզգաք, որ ստանում եք ավելին քան ինքներդ պլանավորել էիք: Պարզապես խորը շունչ քաշեք և հաճույք ստացեք 2017-ի ամեն պահից:

Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ