Բուք, ձյուն, մերկասառույց. Շիրակում եւ Լոռիում մերկասառույց է, Վայքում ձյուն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին եւ Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արթիկի եւ Թալինի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Նույն ժամի դրությամբ, բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



