Նեթանյահուն մանրամասներ է պատմել իր հարցաքննության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պնդում է, որ կաշառակերության մասին իր հասցեին հնչող մեղադրանքները մնացել են չհաստատված։
«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ քննիչները եկել են Իսրայելի վարչապետի նստավայր ու մոտ երեք ժամ հարցաքննել նրան։ «Իմ ու իմ ընտանիքի նկատմամբ երկար տարիների հետապնդումները, ինչպես երեկ պարզվեց, ոչինչ չեն տվել։ Ես կրկնում եմ՝ դա ոչնչի չի բերի, քանի որ դրանում ոչինչ չկա»,- գրել է վարչապետը Twitter–ում, հարցնելով, արդյոք իրենից ներողություն կխնդրեն այն լրատվամիջոցները, որոնք արել են «հազարավոր հրապարակումներ, որոնք ինչպես պարզվել է, կատարյալ անհեթեթություն էին»։ ԲԻնյամին Նեթանյահուին ու նրա ընտանիքի անդամներին կասկածում են գործարարներից հարյուր հազարավոր շեկելների նվերներ ստանալու մեջ։ Ոստիկանությունն արդեն հարցաքննել է ականատեսներին թե Իսրայելում, թե արտասահմանում։ Նեթանյահուն բոլոր մեղադրանքները հերքում էր։



