«Սպասիր, գալու եմ նշանվենք». Տավուշում տեղակայաված զորամասերից մեկի զինվորը՝ ընկերուհուն (տեսանյութ)
ՎԻԴԵՈTert.am-ը գրում է.
Տավուշում տեղակայված զորամասերից մեկում Tert.am—ի հետ զրույցում մի շարք զինվորներ ցանկացան առանձնահատուկ շնորհավորել իրենց սիրելի աղջիկների ամանորը։
Զինծառայողներից Տիգրան Լալայանը նշեց, որ ընկերուհին իրեն սպասում է, պարբերաբար հետաքրքրվում իր որպիսությամբ, անհանգստացած է հակառակորդի սադրանքների պատճառով։
«Հորդորում եմ հանգստ լինի, մենք լավ ենք,պատրաստ կանխել ցանկացած ոտնձգություն։ ընկերուհուս ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ ես սիրում եմ քեզ»,- ասաց զինծառայողը։
Զինծառայողներից Ռազմիկ Խաչիկյանը ևս ընկերուհուն բարեմաղթանքներ հղեց։
Զինծառայողներից մեկն էլ հորդորեց իր սիրելի աղջկան համբերատար լինել, չընկճվել։
«Ծրագրերը շատ են, ավելի լուրջ ծրագրեր են, քան մինչև բանակ գալը, սպասիր, վերադառնամ կնշանվենք, հետո կամուսնանանք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



