Երեւանում մահացած հայտնաբերված ռուս մայորն ավիաբազայի ծառայող էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաստատել է ռուս սպայի մահը Երեւանում: ԻնչպեսNEWS.am-ին տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հունվարի 1-ին Երեւանի հանրակացարաններից մեկի իր սենյակում մահացած է հայտնաբերվել ռուսական ավիաբազայում ծառայող սպան:
Զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալով՝ զինծառայողի մահվան պատճառը կարող էր լինել սրտային սուր անբավարարությունը:
Հայաստանում ռուսական բազայի հրամանատարությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանում հունվարի 1-ին հայտնաբերվել է ՌԴ 45-ամյա քաղաքացի, մայոր Վիկտոր Եմելյանովի դին:



