Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշաննա Թովմասյանը` Ձմեռ պապի, կարիերայի եւ 2017–ի ծրագրերի մասին. դերասանուհու ամանորյա ֆոտոշարք

ՖՈՏՈ

«Երանի» հեռուստասերիալի դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրպագուները հաճախ են դիմում մեզ նամակներով՝ խնդրելով անդրադառնալ իրենց սիրելի դերասանուհուն: NEWS.am STYLE-ը որոշեց ամանորյա անակնկալ մատուցել նրանց՝ գեղեցկուհու հետ իրականացնելով տոնական ֆոտոշարք: Շուշաննայի հետ նաեւ հետաքրքիր զրույց ենք ունեցել Ամանորի, իր կերպարների, իր մասին հնչող բամբասանքների եւ այլ թեմաների շուրջ:

-Շուշաննա, ինչպիսի՞ն էր 2016-ը քեզ համար:

 

-2016-ն ինձ համար աշխատանքով լի էր՝ նկարհանումներ սերիալում, ներկայացում, դասեր, քննություններ… Այս ամենը շարունակվելու է նաեւ 2017 թ-ին:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են Ամանորը: Ես եւս սիրում եմ այս տոնը, պարզապես, կցանկանայի, որ այն ավելի շատ առանձնանար տոնական տրամադրությամբ, ոչ թե կենցաղային հոգսերով:

Ինքս ավելի շատ սիրում եմ տոնական նախապատրաստությունները՝ զարդերը, դեկորացիաները: Ի դեպ, պարտադիր երազանք էլ եմ պահում, իսկ նպատակներն, ըստ իս, ինքներս ենք կյանքի կոչում:

-Մինչեւ ե՞րբ ես հավատացել Ձմեռ պապին:

-Եթե չեմ սխալվում, 6 տարեկան էի, երբ մինչեւ Նոր տարին նկուղում հայտնաբերեցի այն նվերը, որը խնդրել էի Ձմեռ պապից՝ փափուկ տիկնիկ՝ պեպեններով: Այն թաքցրել էին վերարկուների տակ: Դրանցից մեկի գրպանից գումար պետք է վերցնեի եւ այդպես հայտնաբերեցի նվերս: Չեմ կարող ասել, որ հենց այդ ժամանակ հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, բայց աստիճանաբար նման զուգադիպություններ շատ եղան եւ արդեն գիտակցեցի, որ Ձմեռ պապը մայրիկն է:)

-Լավ, անցնենք ստեղծագործական հարցերին: Հեռուստադիտողն ու ռեժիսորները, կարծես թե, քեզ սովոր են տեսնել ավելի նուրբ եւ զուսպ կերպարներում: Հետարքիր է՝ դու ինքդ կցանկանայի՞ր երբեւէ մարմնավորել բացասական կերպարի:

-Կարծում եմ՝ ցանկացած դերասան միայն ուրախ է լինում, երբ իրեն հնարավորություն են տալիս նախորդից ավելի տարբեր կերպարների մարմնավորել: Պարտադիր չէ, որ տվյալ կերպարը լինի բացասական կամ դրական: Կարեւոր է, որ այն քեզ տրվի ճիշտ ժամանակին, պետք է ինքդ էլ հասուն լինես կերպարդ ընկալելու համար:

«Երանի»-ից հետո կցանկանայի մի ֆիլմում նկարահանվել, որտեղ կկարողանայի այնպիսի կերպար կերտել, որին դեռ չեմ մարմնավորել: Առհասարակ, ցանկացած կերպարի համար դերասան ընտրելիս, կարծում եմ, մի շարք գործոններ են հաշվի առնում՝ արտաքինդ, ձայնդ, հայացքդ, այսինքն, ըստ իս, կարեւոր է, որ դերասանը նաեւ վիզուալ համապատասխանի իր մարմնավորած հերոսին: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես յուրաքանչյուր մարդու դեպքում՝ կերպարների դեպքում եւս, իմ կարծիքով, պետք է հաշվի առնել, որ նրանք ունեն թե բացասկան, թե դրական կողմեր: Նրանց մեջ պետք է ցույց տալ այդ երկու հատկանիշներն էլ:

Հարկ եղած դեպքում՝ ես եւս կխաղամ բացասական կերպարի, չեմ խուսափի դրանից:

-Շուշաննա, քո հարցազրույցներում բազմիցս խոսվել է այն մասին, որ ի սկզբանե հաղորդավարուհի դառնալու ցանկություն ունեիր: Եղե՞լ են առաջարկներ կապված հաղորդավարության հետ:

-Այո, առաջարկ եղել է, բայց չի իրականացել տեխնիկական մասից ելնելով: Կարծում եմ՝ այս ասպարեզն ունի մի շարք բարդություններ եւ ինքս մինչ որեւէ առաջարկ ընդունելը, հաճախ տարբեր հարցեր եմ քննարկում եւ եթե պատասխաններն ինձ այնքան էլ չեն բավարարում, չեմ ընդունում տվյալ առաջարկը: Ի վերջո, ես իմ առջեւ խնդիր չեմ դրել պարզապես երեւալ էկրաններին: Երբ ինչ-որ գործ եմ ձեռնարկում, շատ կարեւոր է, որ այն ինձ դուր գա, քանի որ միայն տվյալ դեպքում պատրաստ կլինեմ դրան նվիրվել:

Առհասարակ, երբ արդեն որեւէ նախագծում նկարահանվում եմ, այլ աշխատանքով փորձում եմ չզբաղվել, քանի որ ցանկանում եմ մինչեւ վերջ տրվել այն կերպարին, որին մարմնավորում եմ: Չեմ ուզում ֆիզիկապես հոգնել, ինչն անխուսափելի է, քանի որ մեր գործը շատ ժամանակատար է, իսկ ես ցանկանում եմ իմ կերպարը ճիշտ ձեւով մատուցել հեռուտադիտողին:

-Քեզ հաճախ են սիրավեպեր վերագրում քո խաղընկերների հետ: Ինչպե՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող բամբասանքներին:

-Փորձում եմ չեզոք վերաբերվել նման բաներին, քանի որ հասկանում եմ, որ իմ ընտրած մասնագիտւթյունը կարող է բերել տարբեր խոսակցությունների: Մարդիկ քննարկում են քեզ, քո կերպարները: Ի դեպ, այդ քննարկումների մեջ էլ դրական կողմեր կան: 

Երբ այդ խոսակցությունները սուտ եւ հորինված են լինում, դա կարող է ինձ որոշակի նեղվածություն պատճառել: Ժամանակին փորձում էի ցույց տալ ճշմարտությունը, հետո հասկացա, որ դրանց պետք է վերաբերվել հպանցիկ: Բայց երբ մարդիկ որեւէ մեկին վիրավորելու հնարավորությունը բաց չեն թողնում, այդ դեպքում այդ ամենը պետք է արհմարհել:

Ինչ վերաբերում է խաղընկերներին սիրավեպ վերագրելուն՝ միգուցե, դա գալիս է անկեղծ խաղից կամ երկրպագուների՝ տվյալ կերպարներին իրական կյանքում էլ միասին տեսնելու ցանկությունից: Հստակ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, կցանկանայի, որ մարդիկ ֆիլմերին ու այնտեղի կերպարներին նայեին ժամանցի տեսանկյունից:

-Կա՞ այնպիսի ֆիլմ, որը դիտելիս մտածում ես՝ երանի ես լինեի տվյալ ֆիլմի հերոսուհին:

-Այդպիսի շատ հերոսուհիներ կարող եմ նշել, բայց կդժվարանամ որեւէ կերպար առանձնացնել: Ինքս ինձ շտկելու հարցում, իհարկե, հետեւում եմ պրոֆեսիոնալ դերասաններին՝ նրանցից վերցնելով լավագույն դերասանական դրսեւորումները, բայց, ինչ խոսք, նմանակելուն դեմ եմ:

Ցանկացած դերասանուհի, ըստ իս, պետք է պահպանի իր ինքնատիպությունը: Յուրաքանչյուրը պետք է հենց իրեն գտնի եւ իր անհատականությունը ցույց տա իր մասնակցությամբ ֆիլմերում:

-Քեզ հետեւելով՝ կարելի է ենթադրել, որ հաճախ ես դիմում ոճային փոփոխությունների… ո՞րն է լինելու հաջորդ ոճափոխությունդ:

-Երեւի նկատած կլինեք, որ էպատաժային փոփոխությունների երբեք չեմ դիմում: Իմ ոճային փոփոխությունները, հիմնականում, կապված են լինում կերպարներիս հետ: Նրանցից յուրաքանչյուրի տարբերությունը պետք է ընդգծել փոքր-ինչ փոփոխվելով, օրինակ՝ Էլենը տարբերվում էր Անուշիկից, Անուշիկը՝ Անիից:

Այսինքն՝ խոսքը ոչ թե իմ սեփական ոճը գտնել-չգտնելու, այլ իմ մարմնավորած հերոսուհու համար նոր ոճ ստեղծելու մեջ է: Ես հարգում եմ իմ հեռուստադիտողին եւ ցանկանում եմ միշտ մտածված կերպով ներկայանալ նրանց:

-Բացի «Երանի»-ից՝ այլ նախագծերում քեզ կտեսնե՞նք 2017-ին:

-Միայն հեռուստասերիալի ավարտից հետո կկարողանամ պատասխանել այդ հարցին: Ոչ թե փորձում եմ որեւէ տեղեկություն գաղտնի պահել, այլ պարզապես սխալ եմ համարում նախապես խոստումներ տալը: Երբ «Երանի»-ն ավարտվի, նոր պարզ կլինեն մյուս անելիքներս:

-Ունես շատ երկրպագուներ, որոնք անդադար քեզ հետ շփման միջոցներ են փնտրում: Հասցնո՞ւմ ես պատասխանել բոլորի նամակներին:

-Ինձ համար սկզբունքային է պատասխանել իմ երկրպագուների նամակներին, քանի որ իմ պաշտոնական էջը բացվել է հենց նրանց համար եւ, միանշանակ,  ճիշտ եմ համարում, որ պետք է չանտեսեմ մարդկանց հարցադրումները: Անկեղծ ասած՝ ժամանակին ավելի շուտ էի արձագանքում նամակներին, սակայն հիմա նկարահանումների բերումով մի փոքր ուշ եմ կարողանում պատասխանել  դրանց, բայց անպայման պատասխպանում եմ:

Ինչ խոսք, բացառություն են կազմում միայն ցենզուրայից դուրս հարցերը, դրանք իմ կողմից կարող են այդպես էլ անպատասխան մնալ, բայց իմ հավատարիմ երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ջերմ խոսքերի եւ վերաբերմունքի համար: Եւ քանի որ հիմա Ամանոր է, ուզում եմ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիզայներներ՝ Արմինե Մարտիրոսյան/ArmiMarti, Թերեզա Ղարաբաղցյան/Teress

Դիմահարդար՝ Հռիփսիմե Խաչատրյան

Նկարահանումն իրականացվել է Mia Dea ծաղկի սրահում

NEWS.am STYLE

Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան