Գերմանիան սիրիացի փախստականների սննդի վրա 20 մլն եվրո կծախսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը 20 մլն եվրո փոխանցել, որը կծախսվի Սիրիայից 500.000 փախստականների համար նախատեսված սննդի վրա:
Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլերը նշել է, որ այդ գումարը կբավականացնի` ժողովրդին երեք ամիս կերակրելու համար:
«Ես հույս ունեմ, որ մյուս երկրները կհետևեն մեր օրինակին», -պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Welt am Sonntag գերմանական պարբերականը:
Սիրիայից փախստականները, որտեղ 2011 թ. մարտից զինված հակամարտություն է կառավարական ուժերի և իսլամիստ գրոհայինների միջև, լրագրողներին տված հարցազրույցում նշում են, որ Գերմանիա տեղափոխվելը իրենց գլխավոր նպատակն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



