Կոլումբիայում զինյալների կողմից հավաքագրված ութ երեխայի են ազատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փրկել է Ազգային ազատագրման բանակ (ELN) ձախ ռադիկալ խմբավորման կողմից հավաքագրված ութ երեխայի, հաղորդում է BBC-ն:
1984թ. ստեղծված կազմակերպությունը երկրորդ զինված խմբավորումն է Կոլումբիայում: Նախարարությունը հրապարակել է որոշ մանրամասներ ռազմական գործողության ժամանակ հայտնաբերված անչափահաս մարտիկների մասին:
Հայտարարությունում ասվում է, որ ELN-ը շարունակում է խախտել մարդու իրավուքնները՝ ուժով հավաքագրելով երեխաներին: Ութ անչափահասները վերցվել են պետության պաշտպանության տակ: Գործողության ժամանակ կառավարական ուժերը ձերբակալել են նաեւ խմբավորման 12 չափահաս զինված անդամների:
Ազգային ազատագրման բանակը կառավարության դեմ կռվում է արդեն ավելի քան հինգ տասնամյակ: Հաշտության շուրջ բանակցությունները դադարեցվեցին հոկտեմբերին, երբ զինյալները հրաժարվեցին ազատ արձակել նախկին պատգամավոր Օդին Սանչեսին, որին պատանդ են պահում:



