Անկարայում ԻՊ-ի 8 ահաբեկիչ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի ոստիկանությունը շաբաթ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ գրոհային է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ իրավապահները կասկածում են, որ գրոհայինները պատրաստվում էին հարձակում գործել Նոր տարվա նախաշեմին:
Հաջող իրականացված գործողության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ստանալ կազմակերպության փաստաթղթերը: Գործակալությունը չի հստակեցնում, թե որտեղ են ձերբակալվել կասկածյալները և ինչ տեսակի հարձակում էին նրանք պատրաստվում գործել:
Մեկ օր առաջ թուրքական ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ադանա շրջանում ձերբակալել էր 40 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Նրանց տներում իրականացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:



