Ամանորյա խառնաշփոթ Գոռ Հակոբյանի ընտանիքում
ԼԱՅՖԻնչպես յուրաքանչյուր հայ ընտանիքում, դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքում ևս դեկտեմբերի 31-ին իսկական խառնաշփոթ է: Ամանորի նախօրեին Tert.am Life-ը լուսանկարել է Գոռ Հակոբյանի ընտանիքին՝ ցույց տալով նախատոնական խառնաշփոթը, որ ամեն ընտանիքում կա այսօր:) Ընտանիքի երեք տղամարդիկ՝ Գոռն ու երկու որդիները՝ Վարդանն ու Ֆելիքսը, շարունակ խանգարում էին Հրանուշին խոհանոցում: Այնուամենայնիվ նա փորձում էր հասցնել ամեն ինչ:) Խոհանոցում աշխատանքներն ավարտելուց հետո, Գոռը նվագեց ընտանիքի համար, այնուհետև նրանք անցան տոնածառ զարդարելուն:
«Ինչպես բոլոր ընտանիքներում, դեկտեմբերի 31-ին մեր տանն էլ խառնաշփոթ է: Մինչև վերջին օրն էլ էր խառնաշփոթ: Կինս անընդհատ գնումներ էր անում: Մեր տան կենցաղային բեռը կնոջս ուսերին է, ես զբաղվում եմ համեղ ուտելիքներ «գողանալով» ու խանգարելով»,- ասաց դերասանը:

Ամանորի գիշերը Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ չի լինելու, մեկնելու է Մոսկվա, որտեղ Անի Երանյանի հետ կորպորատիվ միջոցառում են վարելու: Դերասանն ամեն ինչ արել է, որպեսզի մինչև վերջին պահն ընտանիքի հետ լինի: Դեկտեմբերի 31-ին նա դեռ տանն է, սակայն մինչև կեսգիշեր կմեկնի Մոսկվա, իսկ վաղն առավոտյան կվերադառնա:
Շարունակությունը՝ այստեղ:



