Թրամփը Նոր տարին կդիմավորի Սիլվեստեր Ստալոնեի և ևս 800 հյուրերի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականը կդիմավորի Ֆլորիդայի իր նստավայրում` ավելի քան 800 հյուրերի ընկերակցությամբ:
Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, Թրամփի կազմակերպած երեկույթին, մասնավորապես, ներկա կգտնվեն դերասան Սիլվեստեր Ստալոնեն և երաժշտական պրոդյուսեր Քուինսի Ջոնսը:
Նախատեսվում է, որ «Մար-ա-Լագո» նստավայրում հյուրերին նախ կոկտեյլներ կառաջարկեն, ապա տեղի կունենա տոնական ընթրիքը, այնուհետև պարեր կլինեն:
Թրամփի հետ միասին Ամանորը կդիմավորեն կինը` Մելանյան, և կրտսեր որդի Բարոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



