Գվարդիոլան հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով,- տեղեկացնում է AS-ը:
Այն, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ, հետաքրքրություն է առաջացրել «քաղաքայինների» մոտ:
Գվարդիոլան գիտի, որ Իսկոն ցանկանում է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վերջնական որոշում կայացնելու համար: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» փորձել է ձեռք բերել իսպանացու տրանսֆերը, սակայն մերժում է ստացել «արքայական» ակումբից:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է Լա Լիգայի 12 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



