Ռայան Գոսլինգը մարմնավորելու Է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադացի դերասան Ռայան Գոսլինգը նկարահանվելու Է աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի մասին պատմող կենսագրական ֆիլմում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Rolling Stone հանդեսը: Կինոնկարի ռեժիսորը կլինի Դեմիեն Շազելը՝ «Լա Լա Լենդ» եւ «Մոլեգնություն» ժապավենների ստեղծողը:Ֆիլմի սյուժեն հիմնված Է Ջեյմս Հենսենի «Առաջին մարդը. Նիլ Արմսթրոնգի կյանքը» կենսագրական գրքի վրա: Ստեղծագործության կինոադապտացման վրա աշխատում Է Ջոշ Սինգերը՝ «Ուշադրության կենտրնում» եւ «Խաբիր ինձ» ֆիլմերի սցենարիստը:Կինոնկարի պրեմիերայի ամսաթիվը հայտնի չԷ: Ռայան Գոսլինգը 36-ամյա կանադացի դերասան Է, որը այտնի Է «Հիշողության օրագիրը», «Մնա», «Դրայվ» եւ այլ ֆիլմերից: 2014 թվականին նա դեբյուտել Է որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Ինչպես բռնել հրեշին» կինոնկարը: Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ մտել Է որպես Լուսնի մակերեւույթի վրա ոտք դրած առաջին մարդը: Նա Երկրի արբանյակի վրա իջել Է 1969 թվականի հուլիսի 20-ին: Իր գործընկերոջ՝ Էդվին «Բազ» Օլդրինի հետ նա Լուսնի վրա անցկացրել Է շուրջ երկուսուկես ժամ: Արմսթրոնգը մահացել Է 2012 թվականի օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում:



