Կասիլյասը մոտ է «Ռեալից» հեռանալուն
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մոտ է ակումբից հեռանալուն: 34-ամյա Կասիլյասը համաձայնության է հասել ակումբի հետ պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը:
Կասիլյասն ունի մի քանի առաջարկներ, որոնցից ամենաշահավետը թուրքական «Ֆեներբահչեինն» է: Ամբողջ կարիերայի ընթացքում «Ռեալում» հանդես եկած Կասիլյասը չի ցանկանում տեղափոխվել Ասիա կամ Ամերիկա:
«Ռեալը» կշարունակի ջանք գործադրել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի ուղղությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



