Ավազան համայնքում գրանցվել է ծնունդների ռեկորդային քանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Ավազան գյուղի համար այս տարի գրանցվել է ռեկորդային քանակի ծնունդ, որը մինչ այդ չի եղել բնակավայրի կազմավորման 28 տարիների ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավազանի գյուղապետ Արշակ Դալլաքյանը, այս տարի Ավազանում ծնվել է 7 երեխա՝ 5 տղա եւ 2 աղջիկ, այն դեպքում, երբ վերջին տարիներին այստեղ ծնունդները չեն գերազանցել 2-3-ը:«Միայն 2013 թվականին ենք ունեցել 5 ծնունդ, մնացած տարիներին դրանք սահմանափակվել են ավելի փոքր թվերի մեջ: Այս տարի 7 ծնունդների դիմաց ունեցել ենք մահվան 2 դեպք: Բնակչության թվի աճի գրանցումը մեզ նոր հույսեր է տալիս, առավել եւս, որ մեր գյուղից արտագաղթ չի եղել: Բոլոր դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաների ն ամանորյա նվերներ է հատկացրել Ավազանի գյուղապետարանը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Ըստ գյուղապետի հավաստման՝ այժմ Հայոց բանակի շարքերում ծառայում են ավազանցի ժամկետային 6 զինծառայողներ, եւս երկուսը զորակոչվելու են 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:



