Ադանայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 30 մարդ է ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված ոստիկանական հատուկ գործողության շրջանակում խուզարկվել է ավելի քան 40 բնակարան։ Գործողության ընթացքում ԻՊ-ի հետ կապ ունենալու համար կասկածվող 30 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ոստիկանության հատուկջոկատայինները կասկածյալներին բերման են ենթարկել Ադանայի գլխավոր ոստիկանատուն:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:



