Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մազերս ներկեցի աքլորի պոչի երանգներով. Սոֆյա Դիլանյան

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը  գրում է.
 
Թե ինչպե՞ս զարդարել տոնածառը, ո՞ր գույներին նախապատվություն տալ ու աքլորի տարին ինչ տեսքով դիմավորել. Այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է իր գունեղ ոճով հայտնի Սոֆյա Դիլանյանի հետ:
 
«Այս տարի Ամանորին ընդառաջ իրականացրինք միմյանցից շատ տարբերվող, բայցեւ շատ հետաքրքիր զարդարանքներ, ամանորյա դեկորացիաներ: Մի քանիսն ավանդական ոճում էին, որը շարունակում է ոչ պակաս  գեղեցիկ ու ակտուալ մնալ: Ավանդական կարմիր ու կանաչ գույները` հետաքրքիր լուծումներով հագեցած, տոնական զարդարանքներին շքեղ տեսք կարող են հաղորդել: Իսկ մյուս տարբերակում իրականացրինք մի շատ հետաքրքիր ձեւավորում, որի գլխավորը երանգները սեւ ու սպիտակ վանդակներն էին»,- տոնական զարդարանքների մասին խոսելիս` պատմեց Սոֆյան ու շարունակեց.
 
«Եթե մի կողմ թողնենք նորարարությունները ու խոսենք ամանորյա մշտական ակտուալ գույներից, ապա պետք է հիշել, որ կարմիրը, կանաչը, ոսկեգույնն ու արծաթագույնը միշտ են գեղեցիկ ամանորյա զարդարանքներում»:
 

 
Ամանորյա հին իրերից, Սոֆյայի խոսքով, հրաժարվել պետք չէ.
 
«Եթե կան սիրելի տոնական ատրիբուտներ, որոնք նաեւ իրենց մեջ պատմություն են կրում, պետք չէ դրանք դեն նետել: Կարելի է այդ ամենը պահել մի գեղեցիկ տուփի մեջ` ակնկալելով, որ տարիներ անց դրանք կրկին նորաձեւ կդառնան»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե գույների սիրահար Սոֆյա Դիլանյանը աքլորի տարվա համար ի՞նչ երանգներ է առաջարկում առավելագույնս գեղեցիկ ու յուրօրինակ տեսք ունենալու համար, պատասխանեց.
 
«Գիտեք, ես այն մարդկանցից եմ, ում երբեք հետաքրքիր չէ այն, ինչ թելադրում է շուկան կամ ամբոխը: Ես միշտ սիրել եմ վառ գույներ: Նույն կերպ վերջերս` չմտածելով ոչնչի մասին, ես ուղղակի ներքին ձայնիս լսելով, մազերս ներկեցի աքլորի պոչի երանգներով` կանաչ ու կապույտ: Սակայն, եթե խոսենք տարվա տենդենցների մասին, ապա պետք է նշեմ, որ նորաձեւ են մետալիկ երանգները, մուգ կանաչը, ալ կարմիրը, նաեւ հետաքրքիր է կապույտ-մոխրագույն համադրությունը: Ընդհանուր առմամբ` այն բոլոր գույները, որոնք կարելի է նկատել աքաղաղի փետուրներին նայելիս, այս տարի նորաձեւ կլինեն»: 
 

 
Մեր զրուցակիցը ընդգծեց` երբեք թելադրանքների զոհ չի դառնում, ապա զգեստապահարանը թարմացնելու վերաբերյալ խորհուրդ տվեց.
 
«Ես չեմ սիրում թելադրանքն ու կարգադրանքը: Կարծում եմ` ուղղակի կարելի է հին իրերը պահել ճամպրուկի մեջ, այս շարքում հատկապես կիպ զգեստները, ցածր գոտկատեղով ջինսե տաբատները, պլատֆորմայով կոշիկները, որոնք մերկապարուհու կոշիկներ են հիշեցնում, այս բոլորը հարկավոր է ուղղակի հանել զգեստապահարանից: Ընդհանուր առմամբ հաշվի առնել, որ այս տարվա գլխավոր տենդենցներից են աքլորի ճչացող գույները ու հիշել, որ այս տարին նրանց համար է, ովքեր չեն վախենում խիզախ համադրություններից»:
 

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով