Ադրբեջանում գազատար է պայթել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեկ առավոտյան պայթյուն, ապա հրդեհ է բռնկվել Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի մայր գազատարի վրա: «Պայթյունը տեղի է ունեցել գազի մայր գծերից մեկի վրա: Տուժածներ չկան: Գազատարի այդ գիծը լոկալացվել է, գազի մատակարարումը համակարգ դադարեցվել է»,– նշել է այդ երկրի ԱԻՆ–ը:
Պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքերի պատուհանների ապակիները, վնասվել տանիքները: Արգելափակվել է Ադրբեջանի «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում նորից արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը։
Ինչպես հայտնում է contact.az–ը, այդ խնդիրն արդեն առաջին շաբաթը չէ, որ շարունակվում է: Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական նյութեր հայտնվելուն զուգահեռ ամերիկյան այդ լրատվամիջոցների ադրբեջանական ծառայությունների կայքերի հասանելիությունն արգելափակվել է:



