Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական տարին բարդ էր մեր և կովկասյան հարևան երկրների համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
• Թեև Վրաստանի տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նորից ՀՆԱ–ի աճ է ապահովել, որը կազմել է 2,3%՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ, իսկ 10 ամսվա կտրվածքով նախնական գրանցել է 2,5% իրական ՀՆԱ–ի աճ, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, տնտեսական տարին դժվարին էր նաև Վրաստանի համար: Հատկապես Ադրբեջանի և Վրաստանի համար հիմնական խնդիրը կապված էր ազգային արժույթների՝ մանաթի և լարիի հետ:
 
 
• Հիշեցնենք, որ 11 ամիսների կտրվածքով՝ Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել էր՝ ադրբեջանական մանաթով արտահայտված 3,9%, իսկ Հայաստանի տնտեսական աճը 10 ամիսների կտրվածքով կազմել էր՝ 0,4%:
 
 
• Վրաստանում և Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, տարվա ընթացքում գրանցվել է ցածր գնաճ և գնանկում, այն դեպքում, երբ Ադրբեջանում՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 12,1%: Գնաճի բարձր տեմպերը պայմանավորված են եղել պարենամթերքի 14,1%, ոչ պարենային ապրանքների՝ 16,8% և բնակչությանը մատակարարվող ծառայությունների սակագների՝ 5,6% աճով: Իրականում խոսքը գնում է 20–30% գնաճի մասին: Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է: Իսկ Վրաստանում սպառողական գների ինդեքսը նոյեմբերին՝ հոկտեմբերի նկատմամբ, կազմել է 0,6%, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,2%: Իսկ Հայաստանում հունվար–հոկտեմբեր կտրվածքով գրանցվել է սպառողական գների 1,5% անկում:
 
• Մեկ այլ կարևոր ցուցանիշի՝ օտարերկրյա ներդրումների պահով, Վրաստանում վիճակը կարելի է ասել բավարար է: Եթե Ադրբեջանում 28%–ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում՝ հիմնականում շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին, ապա Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ հունվար–սեպտեմբեր ամիսների կտրվածքով կազմել է 1,3 միլիարդ ամերիկյան դոլար, որը 5%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանում վիճակը, առավել վատ է՝ ըստ ԱՎԾ–ի հունվար–սեպտեմբեր ամսիների ներկայացված կտրվածքի, իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են. օտարերկրյա ներդրումները (ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները միասին) մոտ 3,7 անգամ, իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 1,8 անգամ: Հիշեցնենք, որ 2015 թ.–ին նույնպես օտարերկրյա ներդրումները զգալիորեն կրճատվել էին:
 
• Ադրբեջանում, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում կրճատվել են արտաքին առևտրի ծավալները մոտ 13,4%–ով, որտեղ արտահանման ծավալները նվազել են 16,9%–ով, իսկ ներմուծումը կրճատվել է 8,2%–ով: Վրաստանում՝ հունվար–նոյեմբեր կտրվածքով, արտահանումը կազմել է 1,92 միլիարդ դոլար, որը 5% –ով ցածր է եղել, իսկ ներմուծումը կազմել է՝ 8,9 միլիարդ դոլար, որը 29%–ով բարձր է եղել նախորդ տարվա համեմատ: Հայաստանի համար դրական էր արտահանման 19,8% աճը, մի փոքր մխիթարական է նաև ներմուծման 99,7% գրանցված արդյունքը, որը նշանակում է, որ այն համարյա հասել է նախորդ տարվա ցուցանիշին: Ինչպես նկատեցինք, Վրաստանում 4,7 անգամ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, իսկ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ և կազմել է 7 միլիարդ դոլար, որն էլ հենց լարիի արժեզրկման պատճառներից մեկն է:
 
• Այս պահին 1 ամերիկյան դոլարը գնահատվում է 2,68 վրացական լարի: Լարին այս տարվա հունիսից անշեղորեն արժեզրկվում է արտարժույթների նկատմամբ, միայն ամերիկյան դոլարի նկատմամբ տարվա երկրորդ կեսին լարին արժեզրկվել է 27%–ով: Հետաքրքիր է, որ այս տարվա առաջին կիսամյակում նկատվում էր լարիի արժևորում: Ինչ վերաբերում է մանաթին, ապա, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, այս պահին այն կազմում է 1,7525 մանաթ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ամբողջ տարվա ընթացքում նկատվել է ուժեղ ճնշում մանաթի վրա և ԿԲ–ն մեծ ջանքերի շնորհիվ է կարողանում այն փրկել կոլապսից: Հիշեցնենք, որ 2014 թ.–ի դեկտեմբերին 1 ամերիկյան դոլարը կազմում էր 0,78 ադրբեջանական մանաթ: Սև շուկայում ներկայում այն տատանվում է 3–4 մանաթի սահմաններում:
 
 
• Եթե կարճ ամփոփենք երեք երկրներում տիրող տնտեսական իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ բոլոր դեպքերում էլ արտաքին ազդակները հիմնական բացասական ազդեցություն են ունեցել: Ադրբեջանի համար, հիմնական գործոնը եղել է նավթի գների անկումը, ինչու չէ, նաև տրանսֆերտների կրճատումը: Վրաստանին և Հայաստանին նույնպես արտաքին տրանսֆերտների կրճատումը դժվարին կացության մեջ է դրել: Օրինակ՝ Ադրբեջանում հունվար–սեպտեմբեր կտրվածքով այն կազմել է 586 մլն դոլար, որը 34,7%–ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Բոլոր 3 երկրների համար էլ, Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատումը էական նշանակություն է ունեցել:
 
 
• Վրաստանում, ինչպես Հայաստանում, տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, որը դրական սպասումների որոշակի ֆոն է ստեղծել երկու երկրների համար: Երկու երկրներում էլ, ինչպես Կվիրիկաշվիլու կառավարությունը Վրաստանում և Կարապետյանի կառավարությունը Հայաստանում, կարելի է ասել «պրոբիզնես կառավարություններ» են, որոնց քաղաքականությունները ուղղված են մասնավոր սեկտորի խթանմանը, ինչպես նաև լուրջ կառուցվածքային քայլեր են արվում, որպեսզի արտաքին ներդրումները հոսեն տնտեսություն:
 
• Վրաստանում, լարիի արժեզրկումը դժվարություններ է ստեղծում առևտրային բանկերի և վարկառուների համար, քանի որ վարկերի զգալի մասը դոլարով է: Այս երկիրը դեռևս զգալի եկամուտներ է ստանում հատկապես տուրիզմից և տրանզիտից, իսկ ԱՄՆ–ից և ԵՄ–ից ֆինանսական օգնությունները, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների հոսքերը, դեռևս մեղմացնում են վճարային հաշվեկշիռը: Սակայն, ներկա պահին, թույլ տնտեսական աճը, ինչպես նաև տրանսֆերտների կրճատումը, միաժամանակ արտահանման ծավալների կրճատումը և ներմուծման աճը զգալիորեն մեծացնում են լարիի վրա ճնշումը, որոնցով էլ պայմանավորված է լարիի արժեզրկումը: Թեև դրան, Վրաստանը առաջընթաց է ապահովում միջազգային գործարար դասակարգումներում, օրինակ՝ Doing Business–ում 24–րդ տեղում է: Ամեն դեպքում Արևմուտքը շարունակում է աջակցել Վրաստանին էժան վարկերի և ֆինանսական օգնությունների տեսքով և Վրաստանը այդ պատճառով ավելի մեղմ է տանում արտաքին և ներքին գործոններով պայմանավորված բացասական ազդեցությունները: Այնուամենայնիվ, աղքատությունը և կոռուպցիան շարունակվում են լուրջ խնդիրներ մնալ Վրաստանի համար:
 
• Մեկ այլ լուրջ խնդիր է համախառն պարտքը, որը ներկայում գերազանցում է 15,1 միլիարդ դոլարը, որը կազմում է ՀՆԱ–ի 108,7%–ը: Դրանից արտաքին պետական պարտքը կազմում է 6,3 միլիարդ դոլար, բանկային համակարգի պարտքը՝ 3,2 միլիարդ դոլար, այլ սեկտորները՝ 4,7 մլրդ դոլար, մասնավոր ընկերությունների միջև եղած պարտքերը կազմում են 2,4 մլրդ դոլար:
 
 
• Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենամեծ տնտեսական անկում գրանցած երկիրն է այս տարի: Անկում են գրանցել ԱՊՀ–ում նաև Բելառուսը՝ 2,8% և Ռուսաստանը՝ 0,7% (հունվար–հոկտեմբեր ամիսների տվյալներով): Շարունակվում է ուժեղ ճնշումը նաև ֆինանսաբանկային սեկտորի վրա: Տնային տնտեսությունների և գործարարների համար մեծացել է պարտքային բեռը մանաթի արժեզրկման արդյունքում, քանի որ դոլարով վարկերի հետվերադարձման խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով Ադրբեջանի բանկերը խոցելի դարձան: Բանկերը խուսափում են վարկեր տարամադրել: Բանկային համակարգի նկատմամբ ցածր վստահություն է ձևավորվել:
 
 
• 11 ամսվա կտրվածքով, Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է գտնվել անկումային տիրույթում: Մի քանի եռամսյակ տևող անկումային միտումները ընդգրկել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այս պետության համար ռիսկային խնդիրներ են դարձել՝ մանաթի կայունությունը, բանկային համակարգի խարխլումը, միջազգային պահուստների կրճատումը, սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացումը և արտաքին պարտքի արագ աճը: Բնութագրական է դարձել՝ ներդրումների կրճատումը, գնաճը, բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը, արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը, արտաքին պետական պարտքի աճը: Նվազում են բնակչության եկամուտները և գնողունակությունը: Աշխատանքի շուկան նույնպես մեծ վնասներ է կրում, տեղի են ունենում կրճատումներ, գործազուրկների քանակը մեծանում է: Փոքր և միջին ձեռնարկությունների քանակը կրճատվում է: Դժգոհությունները պայմանավորված են թանկացումներով, աշխատատեղերի կրճատումներով, մանաթի արժեզրկումով, պետական սոցիալական ծրագերի կրճատմամբ և այլ գործոններով: Երկրում ռեցեսիա է, որը տևական ժամանակ կշարունակվի: Կան խորքային հիմնախնդիրներ, որոնք են՝ տնտեսական ինստիտուցիոնալ կառույցների բացակայությունը և թերզարգացվածությունը, կոռուպցիան, կառավարման մոդելը և այլն, որոնք այսուհետ քայքայող էֆեկտն են ունենալու տնտեսության համար:
 
 
• Հայաստանի համար, եթե տարվա առաջին կիսամյակը տնտեսական ակտիվությունը աճ էր ցույց տալիս, ապա հուլիսից սկսած արդեն պարզ էր, որ անկումային փուլ է սկսվում մեր տնտեսության համար: Թերակատարվում են պետական բյուջեի եկամուտները, նվազում են տրանսֆերտները, անկումային միտումներ ունենք առևտրի, շինարարության, օտարերկրյա ներդրումների և ներմուծման ոլորտներում: Արտագաղթի խնդիրը օրակարգային է և անհանգստացնող: Բարձրացել է աղքատության մակարդակը: Աճում է պետական պարտքը և չի դադարում կապիտալի արտահոսքը երկրից:
 
• Թեև, վարչապետի փոփոխությունը որոշակի դրական սպասելիքներ առաջացրեց հասարակության և գործարար շրջանակների մոտ, սակայն անկումային իներցիան այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ այդ սպասելիքները չկարողացան դիմակայել աշնանային (հոկտեմբերի) կտրուկ անկմանը: Սակայն սեպտեմբերին փոփոխված կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ քայլերը հույս են տալիս, որ գալիք տարվա գոնե 2–րդ եռամսյակից անկումային միտումները կդադարեն և տնտեսության մեջ բեկում տեղի կունենա:
 
Նորայր Սարգսյան
Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվում