Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Չինական Gionee ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Highsnobiety-ն:
M2017 մոդելի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված Է խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաեւ հնարավորություն Է տալիս մինչեւ 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված Է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ եւ դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի Է ունենում տիրոջ մատնահետքերով:
Պլանավորվում Է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



