Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու Է 2017 թվականին, կարող Է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:
Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել Է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում Է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:
Նաեւ հաստատվել Է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք Է պատրաստում: Այդպիսի Էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:
Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ Է մշակում iPhone 8-ի համար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



