Կուբայում օրենքով սահմանափակվել Է Ֆիդել Կաստրոյի անվան օգտագործումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուբայի ժողովրդական իշխանության ազգային ժողովը դեկտեմբերի 27-ին օրենք Է ընդունել, որով արգելվում Է հասարակական վայրերը մեկ ամիս առաջ վախճանված Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պատվին անվանակոչելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Դրա հետ մեկտեղ օրենքը մշակույթի գործիչներին չի արգելում հեղափոխականի կերպարն օգտագործել երաժշտության, գրականության մեջ, պարերում, կինոյում: Նրա լուսանկարները կարող են գտնվել գրասենյակներում, ուսումնական հաստատություններում եւ պետական հիմնարկություններում:
Ինչպես նշել Է պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն, կոմանդանտեին պատշաճը մատուցելու լավագույն եղանակը հեղափոխության նրա հայեցակարգին հետեւելն Է:
Ֆիդել Կաստրոն միշտ Էլ ասել Է, որ դեմ Է իր անձի պաշտամունքին: Հեղափոխության առաջնորդը 90 տարեկան հասակում մահացել Է նոյեմբերի 25-ին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



