Հնդկաստանում ռելսերից դուրս են ընկել մարդատար գնացքի 14 վագոններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 43-ը` տուժել դեկտեմբերի 28-ին Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են՝ օրհասական:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ աղետը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:20-ին), երբ գնացքն անցնում Էր ցամաքած ջրանցքի վրայով ձգվող կամրջով՝ Կանպուրից 70 կիլոմետր հեռավորության վրա: Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ:
Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



