Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ական Ռուբեն Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Հարություն Ղարագյոզյանը, Վահագն Մախսուդյանն ու Աբրահամ Մանուկյանն այսօր հայտնվել են «Փաստ» օրաթերթի՝ պատգամավորների աշխատանքը վերլուծող, այսօրվա համարի հոդվածում:
Այս պատգամավորներից ամենից շատ կողմ և ամենից քիչ դեմ քվեարկած պատգամավորը ՀՀԿ–ական Ռուբեն Հովսեփյանն է: Նա հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների 943 անգամ է քվեարկել, իսկ դեմ՝ 6 անգամ: Բացակայել է շատ քիչ՝ չորս տարվա մեջ 7 անգամ միայն, բայց դրա հետ միասին հարցեր և ելույթներ երբևէ չի ունեցել: 
ԲՀԿ–ական պատգամավորները, ի տարբերություն իրենց ՀՀԿ–ական գործընկերոջ, ավելի շատ դեմ են քվեարկել, քան կողմ: Այսպես, Վահագն Մախսուդյանը կողմ է քվեարկել 502, Հարություն Ղարագյոզյանը 442 և Աբրահամ Մանուկյանն էլ՝ 244 անգամ: Այս երեքից ամենից շատ դեմ է քվեարկել Վահագն Մախսուդյանը՝ 71 անգամ: Նա նաև այս բոլորից ամենից շատ ձեռնպահ մնացած պատգամավորն է՝ դեմ կամ կողմ քվեարկելուց խուսափել է 165 անգամ: Այս երեք ԲՀԿ–ական պատգամավորներից ամենից շատ հարցուպատասխանի մասնակցել և ելույթներ է ունեցել Աբրահամ Մանուկյանը՝ համապատասխանաբար 10 և 14 անգամ: Վահագն Մախսուդյանը հարցուպատասխանի է մասնակցել 20 անգամ, իսկ ելույթ ունեցել՝ միայն մեկ անգամ: Նրանց երրորդ կուսակիցը՝ Հարություն Ղարագյոզյանը, պատգամավորական մանդատը ստանալուց հետո ո՛չ հարց է ունեցել, ո՛չ էլ՝ ելույթ: Բացի այդ, այս երեք ԲՀԿ–ականներից ամենից շատ թվով բացականեր ունի Աբրահամ Մանուկյանը, ով նախորդ չորս տարիների ընթացքում ԱԺ նիստերից բացակայել է 465 անգամ: Իր կուսակիցներ Վահագն Մախսուդյանն ու Հարություն Ղարագյոզյանը բացակայել են համապատասխանաբար 118 և 259 նիստից:
Ռուբեն Հովսեփյանը նախաձեռնություններ չունի, սակայն փոխարենը բավական շատ դրամական միջոցներ ունի, ըստ 2015 թ. հայտարարագրի՝ նա 59 միլիոն 761 հազար դրամ ունի: 
Հարություն Ղարագյոզյանը նույնպես օրենսդրական նախաձեռնություններ չունի, նախորդ պատգամավորի պես նա էլ գրեթե նույնքան գումար է հայտարարագրել, ավելի կոնկրետ՝ 58 միլիոն 606 հազար դրամ: 
Վահագն Մախսուդյանը նախաձեռնություններ չունի, ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ վերջին շրջանում քննարկվող օրինագծերից դեմ է քվեարկել 2017 թ. բյուջեին: Դրամական միջոցները 2012 և 2015 թթ. փոքր–ինչ տարբեր են: Եթե պատգամավոր ընտրվելու տարում նա հայտարարագրել էր 14 միլիոն դրամ, ապա նախորդ տարվա տվյալներով՝ նա ունի արդեն 8 միլիոն 200 հազար դրամ: 
Նշված պատգամավորներից Աբրահամ Մանուկյանը միակն է, ով անցած չորս տարիների ընթացքում գոնե մեկ նախաձեռնություն է բերել Ազգային ժողով: Նա վերարտադրողական առողջության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է: ԲՀԿ–ական այս պատգամավորը իր մյուս գործընկերներից տարբերվում է նաև նրանով, որ նրանցից ամենահարուստն է: Նրա դրամական միջոցները, ըստ 2015 թ. Հայտարարագրի, կազմել են 464 միլիոն 552 հազար դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացել