Ռոնալդուն պարզապես անհավանական է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսն անհավանական է համարում «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։ Նախորդ շաբաթ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը «Ռեալի» կազմում Պրիմերայում խփած գոլերի քանակով գերազանցել է Ռաուլին։
«Նրանց համար, ովքեր սիրում են համեմատությունները, այժմ խոսքեր չեն գտնում, որպեսզի նկարագրեն այն, թե ինչ են անում Ռոնալդուն եւ Մեսսին։ Այդպիսի ֆուտբոլիստներ դեռ չեն եղել պատմության մեջ, նրանք այլ մակարդակի են։ Կրիշտիանուն պարզապես անհավանական է, քանի որ վերջին 6 մրցաշրջանում խփում է ավելի քան 50 գոլ։ Բայց խփել նույնիսկ 20 գոլ չափազանց բարդ է։
Չափազանց գոհ եմ կարիերայիցս, սակայն Ռոնալդուն դեռ շատ տիտղոսներ կնվաճի։ Նա ունակ է շարունակել նման քանակի գոլեր խփել եւ օգնել թիմին հաղթել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



