Հայտարարվել են նորաձեւության՝ տարվա լավագույն տեսանյութերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆThe Dazed հրատարակությունը հրապարակել Է նորաձեւության՝ անցնող 2016 թվականի լավագույն տեսանյութերը: Առաջին տեղում հայտնվել Է այն հոլովակը, որը թողարկվել Է Calvin Klein-ի նոր գովազդային արշավի շրջանակներում: Նկարահանումներին մասնակցել են ամերիկացի ռեփեր Ֆրենկ Օուշենը, դերասանուհի Զոյ Քրավիցը (երգիչ Լենի Քրավիցի եւ դերասանուհի Լիզա Բոնեի դուստրը) եւ գերմոդ ել Բելլա Հադիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարկանիշում նաեւ տեղ Է գտել Kenzo ֆրանսիական նորաձեւության տան հոլովակը, որի վրա աշխատել Է ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Սփայք Ջոնսը, ով հայտնի Է«Լինել Ջոն Մալքովիչ»,«Ադապտացիա» ֆիլմերով եւ «Տարօրինակ մարդիկ»շոուով:
Բացի այդ, հրատարակությունը նշել Է Marc Jacobs-ի հոլովակը, որում նկարահանվել են հայտնի երաժիշտներ, մոդելներ եւ կինոգործիչներ: Նրանց թվում են՝ Քորթնի Լավը, Մերիլին Մենսոնը, Լանա Վաչովսկին, Միսի Էլիոթը, Քենդալ Ջենները եւ Քարա Դելեւինը եւ ուրիշներ:



