Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Այդ մասին դեկտեմբերի 27-ին նախագահի վարչակազմում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նա նշել Է, որ 122 դատապարտյալներ ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են:
«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Նրանցից 122-ն այսօր իսկ դուրս կգան պատժական հիմնարկներից: Ինչ վերաբերում Է 53 դատապարտյալներին, նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 14-ը կանայք են, նրանցից 12-ն արդեն այսօր կլքեն ազատազրկման վայրերը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատված Է»,-հավելել Է Քորիձեն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



