Մոսկվայում տասնյակ ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել և հետաձգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան օդանավակայաններում երեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, չեղյալ է հայտարարվել և հետաձգվել է ընդհանուր առմամբ 44 չվերթ: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписания»-ի տվյալները:
«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 25 չվերթ, հետաձգվել՝ 6 չվերթ: «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 3 չվերթ, հետաձգվել է 10-ը: «Վնուկովոյում» և «Ժուկովսկիում» չվացուցակներում խափանումների մասին տվյալներ չկան:
Ռուսաստանի հիդրոմետ ծառայության կանխատեսմամբ՝ Մոսկվայում դեկտեմբերի 27-ին սպասվում է զրոյից երկու աստիճան տաքություն, հնարավոր է անձրև և թաց ձյուն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



